Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շարմազանով. Նեոբոլշևիկյան մտածողությունը պետք է շպրտենք աղբարկղ

Շարմազանով. Նեոբոլշևիկյան մտածողությունը պետք է շպրտենք աղբարկղ
23.09.2016 | 11:04

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սկզբունքային է ու իր գործում պրոֆեսիոնալ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ նոր կառավարության փոփոխությունները չեն շրջանցի նաև ՊԵԿ նախագահին:

«Պարոն Հովսեփյանի անունը որևէ ներկրման, արտահանման, ապրանքների անվան, լոբբինգի հետ չի կապվում, իսկ դա շատ կարևոր է: ՊԵԿ-ի նախագահը, որը չի արտահանում, չի ներկրում որևէ ապրանք, չունի շահեր, ինչը հնարավորություն է տալիս ազատ մրցակցային դաշտ ապահովելու: Սրանք պլյուսներ են, որոնք ունի ՊԵԿ նախագահը: Ամեն ինչ անելու ենք, որ նրա սկզբունքային քաղաքականությունը շարունակվի»,- նշեց Է. Շարմազանովը: Անդրադառնալով Հովհաննես Հովսեփյանի միլիոնատեր լինելուն, Էդուարդ Շարմազանովը հորդորեց ձերբազատվել խորհրդային մտածողությունից և չկարծել, որ միլիոնատեր լինելը վատ է:
«Նեոբոլշևիկյան մտածողությունը պետք է շպրտենք աղբարկղ: Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է ոչ բարեխիղճ ու գողությամբ միլիոնատեր դառնալը: Չպետք է ասենք, որ ֆինանսական կարողություն ունի, ուրեմն վատն է: Ֆինանսական կարողություն ունենալը վատ բան չէ, վատ բան է անազնիվ ձևով հարստանալը»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ